Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և Թալին համայնքի ավագանու 24․12․2025թ․ թիվ 200-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԲԼԵՔ 3» ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Տալ թույլտվություն «ԲԼԵՔ 3» ՍՊԸ-ին 01․01․2026-31․12.2026թթ․ ընկած ժամանակահատվածի համար Թալին համայնք, Կաթնաղբյուր բնակավայր Հյուսիս-Հարավ մայրուղի թիվ 1 հասցեում, հեղուկացված նավթային գազերի վաճառքի համար /կցվում է/:
2.Թույլտվության սկիզբը հաշվել 2026 թվականի հունվարի 1-ից։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։