Ինչպես ամեն երկուշաբթի՝ այսօր ևս, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել համայնքապետարանի ղեկավար կազմի և «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի մասնակցությամբ։
Անդրադարձ կատարվեց բոլոր բնակավայրերի խնդիրներին, ընթացող բարեկարգումներին։ Քննարկվեցին այն խնդիրները, որոնք արձանագրվել էին բնակավայրեր կատարած այցերի ընթացքում։ Մանրամասնվեցին յուրաքանչյուր խնդրի լուծման տարբերակները, բնակավայրերի պատասխանատուները ստացան համապատասխան հանձնարարականներ։