Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով «ՓԵԹԱՐ-ՄՈՒՇ» ՍՊ ընկերության տնօրեն Հռիփսիմե Ավագյանի Թալինի համայնքապետարանին հասցեագրված դիմումը (մուտքագրված 29.09.2025թ., թիվ 056/4327) և 29․08․2025թ-ի հողամասի բաժանման սխեմայի արդյունքները,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Թալին համայնքի Կաթնաղբյուր վարչական բնակավայրի տարածքում գտնվող 02-057-0109-0294 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի 26․08․2005թ․ կնքված վարձակալության պայմանագրի մեջ կատարել մակերեսի ճշգրտում՝ հողամասի մակերեսը 2,1392 հեկտարը փոխարինել 1,9892 հեկտարով, իսկ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետը թողնել անփոփոխ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։