Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի 10/01/2024թ-ի N <<245Գ-02/Վ-023>> և N <<245Ա-02/Վ-023>> եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 1988թ. արտադրության ՍԱԶ-3107 բեռնատար ավտոմեքենան և 1984թ. արտադրության խոտի հակ պատրաստող մամլիչը(тукапрес), աճուրդ-վաճառքով օտարելու և հաստատել մեկնարկային գին՝ համաձայն կից հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |