Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 371-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2024 թվականի N 371-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշումը, Թալին համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 28-ի N 11-Ա որոշումը, Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
• Հանձնաժողովի նախագահ՝ Արթուր Հարությունյան-Թալին համայնքի ղեկավարի օգնական
• Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ցողիկ Մկրտչյան–Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ
• Հանձնաժողովի քարտուղար՝ Մնացական Ներսիսյան–Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ Հանձնաժողովի անդամներ՝
• Էդգար Խաչատրյան-Թալինի համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ
• Լուսինե Ավագյան-Թալինի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
• Նելլի Մելքոնյան-Թալինի համայնքապետարանի Սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ
• Գագիկ Սարգսյան- Թալինի համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
• Ռազմիկ Ղազարյան- Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ
• Անահիտ Աբգարյան- «Թալին-Հույս» ՀԿ-ի նախագահ
• Սևակ Սիմոնյան-ավագանու անդամ
2. Հաստատել հանձնաժողովի իրավասությունները՝ համաձայն հավելված N 1-ի։
3.Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները՝ համաձայն հավելված N 2-ի։
4.Հաստատել առաջարկների ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված N 3-ի և N 4-ի։
5․Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված N 5-ի:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(23.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner