Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի ղեկավարի «16» մարտի 2023 թվականի N 258-Ա որոշման 1-ին կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ «Թալին քաղաքի Սայաթ-Նովայի փողոց 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 2․2644 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա (ծածկագիր 02-003-0023-0024) ինքնակամ կառուցված 261․59քմ արտաքին մակերեսով շինություններն՝ ա/հ – 134․1քմ, շինություն – 8․96քմ, քարե պարիսպներ – 4․89քմ և 113․64քմ, ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։