Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Վրեժ Մհերի Զոհրաբյանի 21 մայիս 2024 թվականիի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վրեժ Մհերի Զոհրաբյանի կողմից Թալին համայնքի Արտենի բնակավայր 1-ին փողոց 1/1 հողամաս հասցեում գտնվող, 02-021-0059-0008 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 217քմ հողամասում ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Կառուցապատող Վրեժ Մհերի Զոհրաբյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Արտենի բնակավայր 1-ին փողոց 1/1 հողամաս հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-021-0059-0008 ծածկագրով 217քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 216․6քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Վրեժ Մհերի Զոհրաբյանի սեփականություն և -հողի արժեքը՝ 217քմ x 218 = 47306 (քառասունյոթ հազար երեք հարյուր վեց) ՀՀ դրամ: -շինության արժեքը՝ 216․6քմ x 1893 = 410024 (չորս հարյուր տաս հազար քսանչորս) ՀՀ դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ, -ընդամենը` 495330 (չորս հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամով օտարել Վրեժ Մհերի Զոհրաբյանին:
2․Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից