Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մնացական Մնացականյանի և Թամարա Գևորգյանի 25.10.2024թ. համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալին համայնքի բնակիչներ Մնացական Մնացականյանից և Թամարա Գևորգյանից որպես Թալին համայնքի անհատույց սեփականություն ընդունել վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-052-0133-0021 կադաստրային ծածկագրով 0,448 հա մակերեսով ջրային նշանակության հողամասի նվիրատվությունը։
2.Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: