Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2026 թվականի նոյեմբերի 24-ին Դաշտադեմ բնակավայրում 110ԿՎ լարման օդային գծի ուղեգծի կառուցման նախագծային փոփոխությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված առաջին հանրային քննարկման արձանագրությունները և հաշվի առնելով «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերության տնօրենի 22.10.2026 թվականի գրությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ նախնական համաձայնություն «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» ՍՊ ընկերությանը՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական տարածքում 110ԿՎ լարման օդային գծի ուղեգծի կառուցման նախագծային փոփոխության համար։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |