Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․-ի N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու» կարգի 6-րդ կետի 9-րդ, 7-րդ կետի 10-րդ ենթակետերը, 8-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերը, Թալին համայնքի բնակիչ Ատոմ Նվերի Ղանդիլյանի՝ սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումը, ինչպես նաև Թալին համայնքի ղեկավարի 04.03.2025թ.-ի N 44 կարգադրությամբ ստեղծված «Թալին համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները իրականացնող» հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2026 թվականի հոկտեմբերի 26-ի դրական եզրակացությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով «ԹԱԼԻՆ ԲԿ» ՓԲԸ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 220175140106000 բանկային հաշվեհամարին փոխանցել 474․000 (չորս հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ՝ քաղաքացի Ատոմ Նվերի Ղանդիլյանի վիրահատության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։