Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.11.2024թ. թիվ 162-Ա որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Հաստատել Մարզպետ Գևորգի Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0263-0114 կադաստրային ծածկագրով 0,1611 հա մակերեսով գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արոտավայր, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի։
2․«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։