Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Ժիրայր Վարդանի Սարգսյանի կողմից 29 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 08 մայիս 2026 թվականի «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2026WZNYWH, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված անասնաշենքը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թալին համայնք Դավթաշեն բնակավայր 1-ին փողոց 3-րդ փակուղի 2/2 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-036-0030-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․0885 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 152․34քմ արտաքին մակերեսով շինությունները՝ անասնաշենքը – 148․36քմ և պարիսպը – 3․98քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2. Առաջարկել կառույցն իրականացրած Ժիրայր Վարդանի Սարգսյանին գնել օրինական ճանաչված 152․34քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ անասնաշենքը և պարիսպը 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 (մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, սահմանված չափի 457․02 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով՝ 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ և սահմանված չափից ավել օգտագործված 427․98 քմ հողամասի 1քմ-ի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 654 (վեց հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: