Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին համայնքի զարգացման ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Օրակարգային հիմնական քննարկման թեմաները ներառում էին համայնքային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, բնակավայրերում ընթացող աշխատանքները և խնդիրները, ինչպես նաև առաջիկա ծրագրերի պլանավորումը։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։