Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 156-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի հունվար ամսից Արագածավանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը գործելու է որպես լիարժեք մանկապարտեզ /երեքանգամյա սնունդ և քնելու ռեժիմ/, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալին համայնքում 2024 թվականի մանկապարտեզների ծնողական գումարների համար սահմանել հետևյալ արտոնությունները՝
1) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների 2-րդ և հաջորդ երեխաների համար՝ անվճար.
2) անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ.
3) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներից 2-րդ-ի համար 2000/երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ-ի համար անվճար.
4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner