Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի հունվար ամսից Արագածավանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը գործելու է որպես լիարժեք մանկապարտեզ /երեքանգամյա սնունդ և քնելու ռեժիմ/, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքում 2024 թվականի մանկապարտեզների ծնողական գումարների համար սահմանել հետևյալ արտոնությունները՝ 1) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների 2-րդ և հաջորդ երեխաների համար՝ անվճար. 2) անչափահաս երեխա ունեցող, նպաստառու ընտանիքների երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ. 3) 2/երկու/ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների երեխաներից 2-րդ-ի համար 2000/երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ-ի համար անվճար. 4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ |