Այսօր: Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 332
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 23
 
Համար 23Ամսաթիվ 20/07/2026 09:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի հետ
Բովանդակություն *
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Ֆեստիվառ» մշակութային-երաժշտական փառատոնի և Թալինի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին, համայնքապետարանի աշխատակիցներին և կամավորներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրված, կազմակերպված և պատասխանատու աշխատանքը։
Այնուհետև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին Թալին համայնքի մի շարք բնակավայրերում վերջերս տեղի ունեցած կարկտահարության հետևանքով պատճառված վնասների գնահատման ընթացքն ու բնակիչներին փոխհատուցման հնարավոր մեխանիզմները։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումն ու բնակիչներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, քննարկվեցին առաջիկա ծրագրերը և առաջնահերթ անելիքները։

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner