Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման պահանջները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի, 14-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեում գտնվող, Աշոտ Տարոնի Պողոսյանին՝ սեփականության իրավունքով պատկանող 02-073-0024-0008 կադաստրային ծածկագրով, 0.018 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի:
2.Վերոնշյալ հողամասում առկա 02-073-0024-0008-001 կադաստրային ծածկագրով 26,6 քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես դեղատուն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։