Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 09-Ա


Զեկ. ԱՐՏԱԿ ԴԻԼԱՆՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023թ-ի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին 2022 թվականի նոյեմբերի 28-ի N61-Ն որոշման հավելվածի՝ տեղական վճարներ բաժնի 15-րդ կետից հետո, լրացնել 16-րդ կետը հետևյալ բովանդակությամբ՝

Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքով (փոխադրամիջոցներ և տեխնիկա) համայնքի բնակիչներին ծառայություններ մատուցելու համար սահմանել տեղական վճար՝

ա)բեռների ներհամայնքային բեռնափոխադրումների համար անկախ հեռավորությունից- 5000 ՀՀ դրամ.

բ)բեռների միջհամայնքային բեռնափոխադրումների համար 1 կմ-ը 300 ՀՀ դրամ.

գ)տեխնիկայի (տրակտոր) համար՝ 1 ժամը- 10.000 ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԴԻԼԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner