Թալին համայնքի ղեկավարի գլխավորությամբ, վարչական ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վարչական բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքն ու առկա առաջնահերթ խնդիրները։ Համայնքի ղեկավարը կարևորեց պետական և համայնքային միջոցներով իրականացվող ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքների որակի և պայմանագրային ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։
Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև համայնքի բյուջեի եկամուտների ապահովման ընթացքին, մասնավորապես՝ բնակիչների կողմից համայնքի նկատմամբ ունեցած հարկային և այլ պարտավորությունների կատարմանը։ Վարչական ղեկավարները ներկայացրին ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի գործունեության հաշվետվությունները՝ ամփոփելով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում ժամանակին կատարել գույքահարկի, հողի հարկի և համայնքի նկատմամբ ունեցած մյուս պարտավորությունները։ Ձեր պարտաճանաչ վերաբերմունքը նպաստում է համայնքի բյուջեի համալրմանը, զարգացման ծրագրերի անխափան իրականացմանը և համայնքի շարունակական առաջընթացին։
|