Այսօր: Ուրբաթ, 10 Ապրիլի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 ապրիլի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հակոբ Սաշայի Հակոբյանի կողմից անշարժ գույքի հարկի պարտավորությունը չկատարելու կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 03-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 34-րդ հոդվածի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 2026 թվականի ապրիլի 08-ին ներկայացրած վճարման տեղեկանքի՝ Հակոբ Սաշայի Հակոբյանի՝ անշարժ գույքի հարկի պարտավորությունն ամբողջությամբ մարել է: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հակոբ Սաշայի Հակոբյանի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 03-ի որոշմամբ հարուցված թիվ 1227-Ա վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ, 71-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner