Ինչպես յուրաքանչյուր երկուշաբթի, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ համայնքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ղեկավար կազմի և Կոմունալ ՀՈԱԿ-ի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքային կառավարման և բնակչության կենսապայմանների բարելավմանը միտված մի շարք խնդիրների․ լուսավորության և ջրային ցանցի բարելավում, աղբահանության գործընթացի կազմակերպում, ճանապարհների բարեկարգում, կոմունալ, քաղաքաշինական և այլ բնույթի ծրագրեր։
Հատուկ ուշադրություն դարձվեց առաջիկա ձմեռային աշխատանքներին, համայնքային տեխնիկայի արդյունավետ շահագործմանը և կազմակերպչական հարցերին։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ընթացիկ և առաջիկա աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։
|