Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Միրզախանյան) 2) Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: (Զեկ.Գ.Միրզախանյան) 3) Թալին համայնքի 2023թ. տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան) 4) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Գ.Սարգսյան) 5)Գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին: (Զեկ.Գ.Սարգսյան) 6) Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: (Զեկ.Գ.Սարգսյան) 7) Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին: (Զեկ.Գ.Սարգսյան) 8) Թալին համայնքի ավագանու 18.11.2022թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N30-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Զեկ. Խ.Տոնոյան) 9) ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան) |