Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Գագիկ Պապանյանի կողմից 13․11.2023թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 07․07.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023UUEATH, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված անասնաշենքը կառուցված չե քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է «Ա․Ռ․Մ․ՇԻՆ» ՍՊԸ-ի/ լիցենզիա 16029/ կողմից դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Նար-դոսի փողոց,10/2 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0003-0016-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 1800քմ մակերեսով արդյունաբերության,ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբեկտների գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 284քմ ներքին մակերեսով անասնաշենքը ՝ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2.Առաջարկել կառույցն իրականացրած Գագիկ Պապանյանին գնել օրինական ճանաչված 284քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 1800քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: