Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է ` Հաստատել Թալին համայնքի 2016թ. մայիսի 16-ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը հետևյալ տեսքով `
1.<<Թալին համայնքի սեփականություն հանդիսացող շինությունների վարձակալության վճար սահմանելու մասին >> համայնքի ավագանու 25.12.2015թ. թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2.Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին: 3.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: 4.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ. նշանակության հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 5.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրի նշանակության հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 6.Թալին համայնքի ավագանու 25.12.2015թ. թիվ 49-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 7.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող ,Շահումյան 2/1 հասցեում գտնվող նկուղը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին: 8.Թալինի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ների օգտագործման ոչ պիտանի գույքը դուրս գրելու մասին: 9.Թալին համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին: 10.Թալին համայնքում հանրային բաց լսումների և /կամ / քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հասատելու մասին: 11.Թալին համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին: 12.Թալին քաղաքի 2016թ. տարեկան բյուջեի 1-ին եռամսյակի կատարողականի մասին: 13.<<Թալին քաղաքի 2016թ. տարեկան բյուջեն հաստատելու մասին >> Թալին համայնքի ավագանու 25.12.2015թ. թիվ 45-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 14.<< ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ >> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին: 15.Թալինի քաղաքապետարանի 2016թ. հաստատված բյուջեով պլանավորված պահուստային միջոցների օգտագործման մասին:
Կողմ-6 Դեմ -0 Ձեռնպահ -0
1.Արամյան Արամ 2.Դիլանյան Հայկ 3.Կարապետյան Արթուր 4.Գրիգորյան Սերյոժա 5.Մկրտչյան Սերգե 6.Սարգսյան Տիգրան |