Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը»-ենթակետով, հիմք ընդունելով 09.02.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/636 «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ NL-636 Լեռնահատկացման ակտը, «ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ի 05.06.2023թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Զովասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-045-0105-0083 կադաստրային ծածկագրով՝ 1,3872 հա մակերեսով հողամասը. նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման, վարձակալության իրավունքով տրամադրելու «ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ին։
2.«ԱՐՏ-ԷՄ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 09.02.2046 թվականը, մեկ հեկտարի համար տարեկան սահմանելով 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։