|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2023 թվականի N 94-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՏԶՀ-ին` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ համայնքի երեխաների կրթության իրավունքի իրացման և վթարներին արագ արձագանքման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու ծրագրով: 2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել առնվազն 20% ներդրում` ՏԻԱԲ (Տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման բարեփոխումներ) ծրագրի պահանջներին համապատասխան։ 3.Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում: 4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ: 5.Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|