|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 ապրիլի 2024 թվականի N 731-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասից հրաժարվելու մասին քաղաքացի Հովիկ Բաղդասարի Գրիգորյանի դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հովիկ Բաղդասարի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ք․Թալինի վարչական սահմաններում գտնվող 02-003-0215-0005 կադաստրային ծածկագրով 0,084 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը ճանաչել որպես Թալին համայնքի սեփականություն։ 2․Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար։ 3․Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|