Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ․ N158-Ա որոշմամբ հաստատված «Թալինի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կամ հիշյալ որոշման 6-րդ հավելվածում կատարել լրացում՝ ավելացնելով լոգոպետի 0․5 հաստիքային միավոր, ամսեկան 105 հազար ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 2.Մանկապարտեզի հաստիքացուցակում կամ ավագանու 27․12․2023թ․ N 158-Ա որոշման 6-րդ հավելվածի 5-րդ տողում կատարել փոփոխություն՝ հոգեբանի 0․5 հաստիքային միավորը դարձնելով 1 հաստիքային միավոր, ամսեկան 105 հազար ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |