Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ հոդվածներով, նկատի ունենալով ամառային արձակուրդների հետ կապված համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական կազմակերպություններում (մանկապարտեզներում) երեխաների հաճախումների զգալի նվազումները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Սույն թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 27-ը ժամանակավոր դադարեցնել համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական կազմակերպությունների (մանկապարտեզների) գործունեությունը, բացառությամբ Թալինի թիվ 2 մսուր մանկապարտեզի:
2.Աշխատողներին տրամադրելով իրենց ամենամյա հերթական արձակուրդները, ընդ որում աշխատողների համար հաշվի առնելով նրանց արձակուրդի տևողությունը, աշխատանքի սկիզբը համարել արձակուրդի ավարտին հաջորդող աշխատանքային օրը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: