Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի 2026 թվականի մարտի 05-ի թիվ 704 գրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ընդունել <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի կողմից <<Կանանց ֆիզիկական ակտիվության խթանում Թալին համայնքում>> ծրագրի իրականացման նպատակով Թալին համայնքին տրամադրվող 18 /տասնութ/ միավոր մարզասարքերը որպես նվիրատվություն՝ համաձայն կից հավելվածի։
2․ Սույն ծրագիրը իրականացման համար տրամադրել Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցի ֆիզիկական պատրաստվածության համար նախատեսված դահլիճը։ 3․ Ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու նպատակով համայնքապետարանը պարտավորվում է որպես համաֆինանսավորում, վճարել մարզիչի աշխատավարձը և կոմունալ ծախսերը։ 4․ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 01․04․2026-01․04․2029թթ․ ընկած ժամանակահատվածում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից