Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աշնակ բնակավայրի Վ․Իսրայելյան փողոցի խմելաջրի դիտահորի կափարիչը կոտրվել է, որը խոչընդոտում է երթևեկությանը և սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներին, անհրաժեշտ է դիտահորի կափարիչի ձեռքբերումը կազմակերպել սեղմ ժամկետում, ղեկավարվելով ՀՀ կառավարության 04․05․2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Աշնակ բնակավայրի խմելաջրի դիտահորի կափարիչի ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։