Ղեկավարվելով << Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29․12․2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թ․ օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 09.02.2022թ. N -14 դրական եզրակացությունը Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել 02-035-0127-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, <<ԴԱՇՏԷՆԵՐԳՈ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 9.5 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից, էլեկտրաեներգիայի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
2. Առաջարկել հողամասի սեփականատեր << ԴԱՇՏԷՆԵՐԳՈ >> ՍՊԸ-ին տասնօրյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (/ 95000 x 217.8 / - / 95000 x 6,75 / ) 20.049.750 (քսան միլիոն քառասունիննը հազար յոթ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ:
3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |