|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2026 թվականի N 1773-Ա |
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 11․09․2006թ-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով հաստատված կարգի հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով համակարգչային ծրագրով պատահական ընտրված 6 թեկնածուների անուն ազգանունները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել Թալինի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար մասնագետների 2026թ-ի սեպտեմբերի 17-ի ատեստավորման հանձնաժողովի կազմը ՝ 1) Արշակ Ղազարյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ 2) Դավիթ Մուրադյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ 3) Սևակ Մանուկյան - Համայնքի ղեկավարի խորհրդական 4) Ավետիք Ավետիսյան – Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար 5) Արման Կարապետյան - Ավագանու անդամ 6) Գևորգ Խաչիկյան- Դավթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն 2․Համայնքապետարանի աշխատակազմից լիազորված անձ նշանակել քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Ներսիսյանին։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|