Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն․
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախաձեռնությամբ, Թալինի համայնքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ղեկավար կազմի ներկայացուցիչները և կոմունալ ոլորտի պատասխանատուն։
Հանդիպման ընթացքում բնակավայրերի պատասխանատուները ներկայացրին զեկույցներ՝ բնակավայրերի ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին Թալին քաղաքին և բոլոր բնակավայրերին առնչվող տարաբնույթ հարցեր։
Խորհրդակցության շրջանակում անդրադարձ կատարվեց նաև գարնանային սեզոնին բնորոշ գործողություններին, ընթացիկ բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև նախագծային և կառուցապատման նախաձեռնություններին։
Ամփոփելով քննարկումները՝ Տավրոս Սափեյանը տվեց հանձնարարականներ՝ ապահովելու աշխատանքների պատշաճ ընթացքն ու վերահսկողությունը։
|