Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15-Ա


Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.10.2022Թ.-Ի N11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Նոր Արթիկ և հարակից բնակավայրերում չկան համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություններ և «Վաղ մանկական զարգացման կենտրոնը» հնարավորություն է տալիս տվյալ բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաներին ներգրավել նախադպրոցական ուսումնական գործընթացում, ուստի ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ.-ի N11-Ա որոշման հավելվածի «Քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմ» բաժնում ավելացնել վաղ մանկական տարիքի զարգացման կենտրոնի դաստիարակի երկու հաստիք՝ 1,5 հաստիքային միավորով, 105 000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner