Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետի,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի «Ագարակավանի մանկապարտեզ», «Դավթաշենի մանկապարտեզ», «Իրինդի մանկապարտեզ», «Դաշտադեմի մանկապարտեզ» և «Ակունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման օր նշանակել 2026թ-ի հունվարի 30-ին:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայտարարության տեքստը ըստ հավելվածի: