Այսօր: Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 467
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 180-Ա
 

Զեկ. ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026Թ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Թալին համայնքի ավագանու 2026թ-ի նոյեմբերի 27-ի հերթական նիստի օրակարգը.

1. Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում 110 կվ լարման օդային գծի ուղեգծի կառուցման նախագծային փոփոխության համար «ԴԱՇՏԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

2. Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ «ՀԻԴԴԵՆ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

3. Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախաձեռնության վերաբերյալ «ՄԱՐԱԼԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

4. Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ «ՊԵՌԼԻՏ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

5. Կարմրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ակունքի տուֆերի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ «ՌԵԴՍԹՈՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

6. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

7. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

8. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին

(Զեկ. Գ. Միրզախանյան)

9. Թալին համայնքի Զարինջա բնակավայրը Կարմրավանք վերանվանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասին

(Զեկ. Ս. Մանուկյանը)

10. Թալին համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ հաստատելու մասին

(Զեկ. Ց.Մկրտչյան)

11. Վահրամ Վովայի Հակոբյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին

(Զեկ. Ց.Մկրտչյան)

12. Մայրանուշ Մարտիրոսի Շթոյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին

(Զեկ. Ց.Մկրտչյան)

13. Հովհաննես Ֆարմանի Կիրակոսյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին

(Զեկ. Ց.Մկրտչյան)

14. Արտակ Սարգսի Մնացականյանին պատկանող անշարժ գույքի համար հարկային արտոնություն կիրառելու մասին

(Զեկ. Ց.Մկրտչյան)

15. Թալին համայնքի ավագանու 10.02.2026թ.-ի <<Թալինի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 02-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

(Զեկ. Ա.Մարտիրոսյան)

16. Թալին համայնքի ավագանու 2026 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին

(Զեկ. Գ.Ստեփանյան)

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner