Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 206-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2022 թվականի N 206-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 02-069-0021-0023 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 2022թ. Փետրվարի 2-ի N88 որոշմամբ, հիմք ընդունելով Սանասար Ղազարյանի կողմից 28.11.2022թ. Թալին համայնքի ղեկավարին ուղղված դիմումը, 11.11.2022թ. 2022MBRBLT ծածկագրով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունը կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չի ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. Թալին համայնքի, Մաստարա բնակավայրի 2-րդ փողոց, 28 հասցեում գտնվող Սանասար Ղազարյանի և Աննա Սոսյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող 02-069-0021-0023 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N12012022-02-0015) 86,2քմ մակերեսով ատամնաբուժարանից առանձնացված 25,9քմ մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես վարսավիրանոց։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner