Աշխատանքային խորհրդակցություն Թալինի համայնքապետարանում.
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և կոմունալ ոլորտի պատասխանատուի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքին, բարեկարգման ծրագրերին, նախագծային և սուբվենցիոն ծրագրերի առաջընթացին, ինչպես նաև առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրերի ժամանակին իրականացմանը և բնակավայրերում առկա խնդիրներին գործնական լուծումներ տալուն։ Նախանշվեցին հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու համապատասխան հանձնարարականներ տրվեցին պատասխանատուներին։