Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 06.05.2025 թ-ի թիվ 1 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 2019 թվականի արտադրության JCB 3CX մակնիշի, էքսկավատոր բեռնիչը սեփականության իրավունքով՝
__ էքսկավատորի արժեքը-3.800.000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,
__ համայնքապետարանի կողմից կատարված ծախսեր-10000 (տաս հազար) ՀՀ դրամ, ընդամենը 3․810․000 (երեք միլիոն ութ հարյուր տաս հազար) ՀՀ դրամով օտարել Արտյոմ Գևորգի Գրիգորյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: