Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 02.12.2025 թ-ի թիվ 2 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 2003 թվականի արտադրության VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան սեփականության իրավունքով՝
__ ավտոմեքենայի արժեքը-490.000 / չորս հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամ,
__ համայնքապետարանի կողմից կատարված ծախսեր-10․000 /տաս հազար / ՀՀ դրամ,
ընդամենը 500․000/ հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով օտարել Նունե Վաղարշակի Քամալյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: