Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի , 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 48 1 հոդվածի և 76-80-րդ հոդվածների դրույթներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի >> 8-րդ գլխի պահանջներով , Թալին համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է `
1.Տալ համաձայնություն , Թալին համայնքի սեփականություն հանդիսացող , ք. Թալին Երևան-Գյումրի մայրուղի 50 հասցեում գտնվող , 02-003-213-ից ծածկագրից առանձնացված 10170 քմ բնակավայրերի նշանակության, այլ գործառնական նշանակության և ք. Թալին Երևան-Գյումրի մայրուղի 57 հասցեում գտնվող , 02-003-211-ից ծածկագրից առանձնացված 6013 քմ բնակավայրերի նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը 25 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու :
2.Կառուցապատման իրավունքի տրամադրումը կատարել մրցույթով :
3.Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վարձավճար համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից: