Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20․02․2026թ. N 1/փ-62 դրական եզրակացությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-099-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,181 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, 02-099-0111-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,01255 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության, 02-099-0111-0030 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,07637 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության և 02-099-0112-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0121 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության (ընդհանուր՝ 0,28202 հա) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ որպես ջրային նպատակային նշանակության, հիդրոտեխնիկական և ջրատնտեսական այլ օրյեկտների գործառնական նշանակության հողերի:
2. Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: