Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի ղեկավարի ներկայացրած Թալին համայնքի «Տրանսպորտի և մեքենասարքավորումների սպասարկման ծառայություն» համայնքային հիմնարկի տնօրենի՝ Արտաշես Տիգրանի Հայրապետյանի թեկնածությանը։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |