Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի «ԱՊԱԳԱ» տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերության տնօրենի 13․09․2024 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերությանը Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի «ԱՊԱԳԱ» տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |