Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Վարդանյանի 20.01.2023 թվականի հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝ 1.Գագիկ Վարդանյանի սեփականություն հանդիսացող 02-003-0760-0005 կադաստրային ծածկագրով, 0․0207 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի: 2.Առաջարկել հողամասի սեփականատեր Գագիկ Վարդանյանին տասնօրյա ժամկետում համայնքի բյուջե վճարել հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ (( 207 x 1221) – ( 207 x 23.75)=247831) ՀՀ դրամ: 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |