Բովանդակություն * |
Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում գումարվեց աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետվություններ՝ մանրամասն անդրադառնալով կատարված աշխատանքներին, արձանագրված խնդիրներին և առաջիկա գործողություններին։ Քննարկվեցին համայնքի զարգացման ռազմավարությունը, վարչական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի առաջընթացը։
Քննարկման առանցքում էին առողջապահության, սոցիալական ապահովության, իրավական, մշակութային, քաղաքաշինության, գյուղատնտեսության և զարգացման այլ կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Բացի այդ, քննարկվեցին նաև համայնքի սուբվենցիոն ծրագրերը, ՀՈԱԿ-ների գործունեությանը, ֆինանսական հարցերին և առաջիկա միջոցառումներին վերաբերող թեմաներ։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվեց նոր հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքների շարունակական զարգացումը և բարձր արդյունավետությունը։ Տավրոս Սափեյանը կարևորեց թիմային աշխատանքի, պատասխանատվության և նախաձեռնողականության բարձր մակարդակը, ընդգծելով, որ համայնքի առաջընթացը հնարավոր է միայն համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում։
|