Այսօր: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 394
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2026 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով Սուրեն Սմբատի Պետրոսյանի ժառանգորդ՝ Արմինե Պետրոսյանի 2026թ-ի հուլիսի 24-ի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և 08,09,2026 թվականի Թալին համայնքի ավագանու թիվ N 128-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի և Սուրեն Սմբատի Պետրոսյանի միջև 2006 թվականի ապրիլի 19-ին կնքված և վերջինիս ժառանգորդ՝ Արմինե Սուրենի Պետրոսյանի հետ շարունակվող, 02-003-0212-0030 ծածկագրով 1,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել չորս տարով:
2. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և Արմինե Սուրենի Պետրոսյանի հետ կնքել վերը նշված պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner