Թալինի համայնքապետարանում, համայնքի ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ այսօր առավոտյան տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և Կոմունալ բաժնի ղեկավարի մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, համայնքի ղեկավարին զեկուցվեցին յուրաքանչյուր բնակավայրում կատարվող բարեկարգման, շինբարեկարգման, կոմունալ և այլ բնույթի աշխատանքների վերաբերյալ։