Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Հովսեփյանի 31.08.2026թ. համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալին համայնքի բնակիչ Գայանե Հովսեփյանից որպես Թալին համայնքի անհատույց սեփականություն ընդունել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 02-035-0594-0073 կադաստրային ծածկագրով 2,1826 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողամասի նվիրատվությունը։
2. Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: